Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

14 ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած երիտասարդը գյուղում վատ համբավ չուներ

Սեպտեմբեր 16,2020 22:33

Տեղ համայնքի  Խնածախ բնակավայրում սեռական ոտնձգության զոհ դարձած  14-ամյա աղջիկը բազմանդամ ընտանիքից է, նրան գյուղում գիտեն որպես խելոք, խելացի ու լավ համբավ ունեցող երեխա:

Խնածախի գյուղապետ Անուշավան Հովհաննիսյանի տվյալներով, երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած երիտասարդի մասին նույնպես գյուղում վատ չեն խոսում, աշխատող երիտասարդ է, միակողմանի ծնողազուրկ:
«Գործը քննչականում է, քննություն  է կատարվում, մեզ այլ տեղեկություններ հայտնի չեն, այդ տղան, որ մի քանի օր գյուղում մնար, գուցե ինչ-որ բան իմանայինք, բայց իրավապահներն առավոտ շուտ տարել են»,- ասաց գյուղապետը:

Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Խնածախ բնակավայրի 23-ամյա երիտասարդը  2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում  սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ է ունեցել  նույն մարզի անչափահասի՝ 14-ամյա աղջկա հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930