Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղը լիբանանահայերով բնակեցնելու մասին լուրերը

Սեպտեմբեր 17,2020 23:03

Ռուսաստանը ստուգված տեղեկություններ չունի դեպի Լեռնային Ղարաբաղ լիբանանահայերի հոսքի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ լիբանանահայերին իրենց ղեկավարության տակ գտնվող տարածքներում տեղավորելու մտադրության մասին։ Կարդացել ենք, որ 2 լիբանանահայ ընտանիք ցանկություն են հայտնել հաստատվել Լեռնային Ղարաբաղում։  Ստուգված տեղեկություններ դեպի Լեռնային Ղարաբաղ լիբանանահայերի իրական հոսքի մասին չունենք»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացը վերականգնելու վրա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդների առաջարկները, ընդհուպ մինչև նախարարներից յուրաքանչյուրի հետ եռյակի առանձին հանդիպումներ։ Ակնկալում  ենք կողմերի դրական արձագանքը»,- եզրափակել է Զախարովան։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930