Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար․ ԱՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սեպտեմբեր 27,2020 21:37

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ:

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները:

Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930