Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը թուրքական լիրան փլուզման եզրին է հասցրել

Սեպտեմբեր 28,2020 21:25

Թուրքական լիրան անկում է գրանցել՝ հասնելով պատմական ցածր մակարդակի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին: Երևանի ժամանակով ժամը 14:20-ի դրությամբ մեկ դոլարը վաճառվում էր 7,79 լիրայով:

Հակամարտության սրումն ամբողջությամբ զրոյացրեց Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերը, որոնք անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել էր տոկոսադրույքը, ընդ որում՝ 8,25-ից անմիջապես դարձնելով 10,25 տոկոս: Այսպիսով, ԿԲ-ն փորձել էր փրկել փլուզման եզրին գտնվող թուրքական արժույթը։

Օգոստոսի սկզբին մայիսին լիրան թարմացրեց պատմական մինիմումը և դրանից հետո այն հիմնականում շարունակում էր թուլանալ: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերն արագացել էին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում էր իջեցնել տոկոսադրույքը՝ համարելով, որ նման քաղաքականությունը կվերագործարկի տնտեսությունը: Լիրայի փոխարժեքը պահպանելու համար նա պահանջել էր վաճառել արտարժույթի պահուստային ֆոնդը:

Սակայն, որպես արդյունք, տարեսկզբից Թուրքիայի արժութային ակտիվները 74 միլիարդ դոլարից նվազել են մինչև 45 միլիարդ դոլար: Ըստ Moody’s-ի գնահատականների՝ 44 միլիարդը առեւտրային բանկերի պահուստներն են, ինչը նշանակում է, որ երկրին գրեթե փող չի մնացել:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիայի կենտրոնական բանկի պարտքը փոխանակման  գործարքներով՝ 50 միլիարդ դոլարի: Այլ կերպ ասած, եթե դրանցով գործարքները չերկարացվեն, ԿԲ-ն չի կարողանա մարել պարտքերը նույնիսկ իր հաշիվներին առկա բոլոր արտարժութային պահուստների օգտագործման դեպքում: Սեպտեմբերի կեսերին Moody’s- ը իջեցրեց երկրի սուվերեն վարկանիշը մինչև B2 մակարդակի՝ Ռուանդայի և Ուգանդայի մակարդակին: Էրդողանը վարկանիշը որակել է որպես տնտեսական պատերազմ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Թուրքիայի իշխանությունները Բաքվի կողմից են, և փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն ​​կերպ խառնվել հակամարտությանը:

Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության պաշտոնով, որը, ըստ ԶԼՄ-ների, էմբարգո է սահմանել Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա, թուրքական ընկերությունների հետ առևտրի համար սպառնում է տուգանքներով  և կոչ անում  բնակչությանը չմեկնել Թուրքիա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930