Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են անհապաղ թուլացնել լարվածությունը

Սեպտեմբեր 28,2020 22:22 Share

ԵԽԽՎ դիտորդները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են անհապաղ թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին։ Այս մասին ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և լարվածության աճի կապակցությամբ, ինչը ռիսկի է ենթարկում տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք երկու կողմից հաղորդվող  քաղաքացիական և զինվորական զոհերի համար», – ասվում է հայտարարության մեջ։

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջ: Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին զերծ մնալ գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել այս տարածաշրջանում լարվածությանն ու անկայունությանը: Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի», – ասել են համազեկուցողները և հավելել, որ Վեհաժողովը պատրաստ է նպաստել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել