Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին․ Պետդումայի պատգամավոր

Սեպտեմբեր 28,2020 22:55

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային, միայն կրակին է յուղ լցնում այս ծանր իրավիճակում։ Նման  հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթմանը»:

Ըստ պատգամավորի՝ նման հայտարարությունները վտանգավոր են:

«Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժային» իմիջը, բայց նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն շահավետ չէ ոչ մեկի, այդ թվում՝  Թուրքիայի համար: Մի՞թե Էրդողանին չի հերիքում Սիրիայից փախստականների հոսքը, որի հիմնական մեղավորն ինքն է»,- հարցադրում է արել պատգամավորը։

Պանինան շեշտել է, որ արյունահեղությունը դադարեցնելու փոխարեն նման հայտարարությունները «միայն յուղ են լցնում կրակին՝ կողմերին դրդելով չմտածված գործողությունների»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930