Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնությունն այս բարդ ու վճռական ժամանակահատվածում իր ողջ ներուժը կենտրոնացնում է ազգային համախմբման ընդհանուր գործին

Սեպտեմբեր 28,2020 23:57

Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ին Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի կողմից սանձազերծված ագրեսիան, ըստ էության, հանգեցրել է լայնածավալ պատերազմի:

Չհաշտվելով արցախյան գոյամարտում պարբերաբար կրած պարտության հետ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Թուրքիայի անթաքույց հովանավորության և գործնական օժանդակության ներքո, հերթական անգամ անմտորեն փորձում է մեր սահմանների ամրությունը և հայ զինվորի մարտական ոգին:

Ռազմական թերարժեքությամբ տառապող հակառակորդին այս անգամ էլ խորը հիասթափություն է սպասվում: Արցախի Պաշտպանության բանակը պատվով կատարում է իր առջև դրված հանձնարարականը և վերահաստատում արցախցու կամքը` ազատ ապրելու և արարելու իր բնօրրանում:

Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնությունն այս բարդ ու վճռական ժամանակահատվածում իր ողջ ներուժը կենտրոնացնում է ազգային համախմբման ընդհանուր գործին:

Նախաձեռնությունն առժամանակ դադարեցնում է իր կողմից մշակված և շրջանառության մեջ դրված  «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումները և ստորագրահավաքը:

Կարևորելով ազգային արժեքների առաջնահերթությունը և Հայաստանի Հանրապետության հոգևոր անվտանգությունը մենք,  նախ, պետք է ի զորու լինենք կասեցնելու մեր ֆիզիկական գոյությանը սպառանցող վերահաս վտանգը, ապահովել արցախցու ինքնորոշման իրավունքի իրականացումը` հանուն մեր սերունդների լուսավոր ապագայի:

Միաժամանակ, Նախաձեռնության համակարգող խումբն իր խորին վշտակցությունն է հայտնում հայրենիքի պաշտպանության գործին իրենց զոհաբերած ռազմիկների և խաղաղ բնակչության անմեղ զոհերի հարազատներին:

Բայց նաև ցանկանում ենք ընդգծել, որ մենք դատապարտված ենք հաղթելու. դա է պահանջում մեր բազամադարյան պատմությունը և մեր առաքելությունը:

Աստված օգնական մեր Հայրենիքին և մեր Զինվորին:

 

«Ազգային արժեքների պաշտպանություն»

նախաձեռնության համակարգող խումբ՝

Գևորգ Դանիելյան, ի.գ.դ., պրոֆեսոր

Արամ Սաթյան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ

Կարինե Նալչաջյան, հ.գ.թ., դոցենտ

Ռուբեն Մելքոնյան, պ.գ.դ., պրոֆեսոր

Արա Զոհրաբյան, փաստաբան, ի.գ.թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930