Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյանը, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նպատակահարմար չի համարում դատական նիստի անցկացումը

Սեպտեմբեր 30,2020 17:00

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը միջնորդել է հետաձգել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քննվող նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդման քննությունը:  Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանը: Նրա խոսքով, այսօրվա նիստը չի կայացել, քանի որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արթուր Ղազինյանը նպատակահարմար չի համարում դատական նիստի անցկացումը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին ժամը 14։00-ին:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ իշխանության դեմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու հիմքով, ինչը Արթուր Ղազինյանը վիճարկել է դատարանում:

Ըստ պարոն Ղազինյանի բողոքի՝ նյութերի նախապատրաստմամբ քննիչի կողմից չեն պարզվել քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունը:

«Վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է ընդամենը մեկ անձից բացատրություն վերցնելով, որեւէ կերպով հաշվի չի առել հաղորդմանս եւ բացատրությանս մեջ ներկայացված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, եւ նյութերին մի քանի փաստաթուղթ կցելով՝ հանգել է անհիմն հետեւության, թե իբրեւ «ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ» հանցագործության կատարման վերաբերյալ»,-նշում է Արթուր Ղազինյանը։ Նա քննիչի այդ եզրահանգումն ու որոշմամբ արտահայտած հետեւությունները, համարում է հիմնազուրկ, չփաստարկված, իսկ առանձին դեպքերում էլ, կարծում է, որ հակասում են իր իսկ որոշման մեջ նշված փաստական հանգամանքներին։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930