Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի խորհրդականը ԼՂ-ի հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդականի հետ. «Ազատություն»

Սեպտեմբեր 30,2020 23:33

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ՛ Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:

Ավելի վաղ Օ՛ Բրայանը հայտարարություն էր տարածել Թվիթերի իր էջում, ընդգծելով` այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցությունների: Բռնությունները պետք է դադարեցվեն», – գրել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930