Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ` օգնելու վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին

Հոկտեմբեր 10,2020 17:06 Share

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։

Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Բժիշկների այցը նախաձեռնել են սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։ Բժիշկների պատվիրակության խմբում են․

1. Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,

2. Ան Մարի Բերժե – վիրաբույժ,

3. Պատրիկ Կնիպեր – ռեկունստրուկտիվ վիրաբույժ,

4. Պիեր Ժիրար – վիրաբույժ-վնասվածքաբան,

5. Միքայել Չափարյան – վիրաբույժ-վնասվածքաբան,

6. Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031