Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Բեղլոյան․ Երբ բովանդակային բանակցություններ սկսվեն, սկսվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում

Հոկտեմբեր 10,2020 20:30

«Վերջին կետը բանակցությունների արդյունքում ընդունված փաստաթղթի շատ հստակ ձևակերպել է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահողների ձևաչափը որևէ կերպ չի փոխվելու»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Նա նշում է, որ երբ բովանդակային բանակցություններ սկսվեն՝ սկսվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում․ «Այդ տեսակետից մենք արդեն իսկ չունենք բանակցային ձևաչափի փոփոխություն։ Դա կարևոր է, այն տեսակետից, որ տարատեսակ տարածաշրջանային խաղացողներ այնպիսին, ինչպիսին Թուրքիան է և նաև Ադրբեջանի ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները, փորձում էին վարկաբեկել այդ ձևաչափը, փոխել այն, առաջարկում էին տարբեր այլ ձևաչափեր։ Եվ դա իհարկե, տապալվեց, և տապալվեց ոչ միայն դիվանագիտական ասպարեզում, այլ նաև մեր բանակի և մեր ժողովրդի համախմբման և խիզախության շնորհիվ»։

Անուշ Բեղլոյանը կարծում է, որ և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը, և՛ բոլոր շրջանակները պարզ հասկանում են, որ այս պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ լուրջ ռազմավարական մոտեցումներ ձևավորվել Հայաստանի և Արցախի ապագա բարեկեցության և միջազգային վարկանիշի համար․ «Մենք պետք է լինենք իրատես, մենք պետք է տեսնենք մեր ուժեղ կողմերը և մեր թուլությունները, և մենք պետք է առաջ քայլենք այնպես, որ այդ պատմությունը կերտվի լավագույն ձևով»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031