Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց. ժամը 12-ից հումանիտար հրադադար կլինի՝ գերիների փոխանակման նպատակով

Հոկտեմբեր 10,2020 04:06 Share

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով հոկտեմբերի 9-ին, ժամը 17-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը սկսված հանդիպումը՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, վերջապես ավարտվեց: Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում էր մարդասիրական նկատառումներով մարտական գործողությունների դադարեցումը՝ գերիների փոխանակման եւ զոհվածների մարմինները մարտի դաշտից տանելու հարցը:

Հանդիպումից հետո ժամը 3:50 կայացած ճեպազրույցում Սերգեյ Լավրովը նշեց այն 4 կետերը, որի շուրջ կողմերի միջեւ կայացել է համաձայնությունը (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՉԷ) .

1.Հայտարարվում է կրակի դադարեցման մասին 2020 թ. հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից՝ մարդասիրական նկատառումներով՝ ռազմագերիների եւ այլ անազատ անձանց փոխանակման, ինչպես  նաեւ զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի չափանիշներին համաձայն եւ միջնորդությամբ:

2.Կրակի ռեժիմի դադարեցման կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ կերպով:

3.Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար դրույթների հիման վրա կսկսեն առարկայական բանակցություններ՝ հնարավորինս արագ կերպով խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը:

«Առավոտ». Գլխավոր լուսանկարը հրապարակել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մակագրելով, թե կարծում էր՝ գիտեր Սերգեյ Լավրովին, բայց ճանաչեց այսօր՝ 11 ժամ տեւած բանակցային մարաթոնի ընթացքում:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/vb.282013979301203/676948576273410/?type=2&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031