Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը կոչ է անում պատասխանել «Socar»-ին՝ բոյկոտելով ընկերությանը պատկանող բենզալցակայանները

Հոկտեմբեր 10,2020 20:38

«Migros»-ին քննադատում են «Socar» բենզալցակայանների հետ համագործակցության համար, քանի որ վերջինս բացահայտ ռազմատենչ քարոզչություն է իրականացնում համացանցում: Այդ առնչությամբ, Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը կոչ է անում պատասխանել «Socar»-ին՝ բոյկոտելով ընկերությանը պատկանող բենզալցակայանները։

«Շարժման մեջ գտնվող տանկ, ծածանվող դրոշ, իսկ առաջին պլանում «Socar»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության պատկերանիշը, որը մոտ 200 լցակայան ունի Շվեյցարիայում, ռազմատենչ քարոզչություն է իրականացնում սոցցանցերում։ Նավթագործները պայքարել են հայրենիքի համար, գրում է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։ Հպարտացեք ռազմաճակատում գտնվող ձեր գործընկերեներով և նախանձեք նրանց։ Դրան հաջորդում է հեշթեգ․ «Ղարաբաղն Ադրբեջան է»:

«Migros»-ը շարունակում է համագործակցել պատերազմ հրահրողի՝ «Socar»-ի հետ, որի ռազմատենչ քարոզչությունը «Migros»-ին վատ լույսի ներքո է ներկայացնում։ Շվեյցարական «ռիթեյլերը» գործնական կապեր ունի «Socar»-ի հետ, իսկ ընկերության անվանման հապավումն է «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն»։ Ադրբեջանական ընկերությունը 2012 թվականից «Migros»-ի գործընկերն է և շահագործում է ընկերության բենզալցակայաններում գործող «Migrolino» խանութները»։

Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը քննադատում է «Migros»-ի գործընկերոջ բացահայտ պատերազմական քարոզչությունը։ «Եթե ես շոկոլադ եմ գնում, գումարի մի մասը փոխանցվում է այդ պատերազմին։ Դա չպետք է տեղի ունենա»․ ասում է նա։ Հիմա «Migros»-ը պետք է արձագանքի դրան։ «Ես վառելիք չեմ լցնում «Socar»-ում»,- եզրափակում է նա։

Տեղեկանք․ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ է և կապ է պահպանում Շվեյցարիայի հայ համայնքի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031