Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մո­տա­վոր հաշ­վար­կով՝ թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը մեր բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ոչն­չաց­նել. ռազմական փորձագետ. «Իրատես»

Հոկտեմբեր 13,2020 07:00

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՎԻ­ՏԱ­ԼԻ ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ։

-Բո­լորն են ա­սում, որ այս պա­տե­րազ­մը, ի տար­բե­րու­թյուն 1990-ա­կան­նե­րի ու Ապ­րի­լյա­նի, ա­ռա­վել քան լայ­նա­մասշ­տաբ է: Ի՞նչ մասշ­տաբ­նե­րի ու հա­մե­մա­տու­թյան մա­սին է խոս­քը:

-Տար­բե­րու­թյու­նը, բնա­կա­նա­բար, շատ մեծ է: Ա­նօ­դա­չու թռ­չող սար­քերն ա­ռա­ջին ան­գամ թեև Ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ են օգ­տա­գործ­վել, բայց այժմ տես­նում ենք, թե ինչ ին­տեն­սի­վու­թյամբ են դրանք փոր­ձում Ար­ցախ «ներ­խու­ժել»: Ի տար­բե­րու­թյուն ներ­կա պա­տե­րազ­մի՝ Ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ Սի­րիա­յից կամ այլ տե­ղե­րից ներգ­րավ­ված վարձ­կան­ներ էլ չկա­յին:

2016-ին թշ­նա­մու հար­վա­ծա­յին ուժն այդ մասշտաբների չէր հաս­նում, իսկ այս պա­հի դրու­թյամբ մենք մոտ 500 տանկ ու զրա­հա­տան­կա­յին տար­բեր տեխ­նի­կա ենք չե­զո­քաց­րել, այդ թվում՝ «ՏՕՍ» և «Սմերչ» հա­մա­կար­գեր: Մո­տա­վոր հաշ­վար­կով՝ թշ­նա­մու զին­տեխ­նի­կա­յի 40 տո­կո­սը մեր բա­նա­կը կա­րո­ղա­ցել է ոչն­չաց­նել: Այդ թվե­րի իս­կու­թյունն ա­պա­ցու­ցում է նաև Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տա­յի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը: Դեռևս եր­կու շա­բաթ ա­ռաջ կոշտ ե­լույթ­նե­րով հո­խոր­տա­ցող մեր «հարևան­ներն» այժմ ա­ռա­վել մեղմ բա­ռա­պա­շա­րի են ան­ցել, իսկ դա, ա­ռա­ջին հեր­թին, մեր բա­նա­կի ու զին­ված ու­ժե­րի ճիշտ և գրա­գետ աշ­խա­տան­քի ար­դյունքն է:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031