Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնիք չէ, որ Ալիևը պահանջում է կրճատել հայկական բանակը, իսկ նմանատիպ դեպքերով այդ կրճատումները «փաթեթավորելու» փորձի պակաս իշխանության ներկայացուցիչները չունեն. Վիտալի Մանգասարյան

Մայիս 11,2026 15:04 Share

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որը ներկայացել էր որպես զինվորական, հրամայում է զգաստ կանգնել։ Ավելին՝ զգաստ չկանգնելու համար նա ՊՆ նախարարին կարգադրում է այդ մարդուն ազատել ծառայությունից։

Դա նույնն է, որ ամառային արձակուրդների ժամանակ դպրոցի տնօրենը տեղեկանա, որ իր չարաճճի աշակերտներից մեկը հակաճառել է իր պապիկին, և դրա համար նրան բռնի հեռացնի դպրոցից։

Իմ կարծիքով, աշխատանքային ժամերից դուրս, քաղաքացիական հագուստով զինվորականների մեծ մասը, հատկապես մերօրյա իրականությունում, վերադասին հանդիպելիս զգաստ չի կանգնում։

Ըստ այդ տրամաբանության՝ նրանց բոլորին պետք է ազատել աշխատանքից, քանի որ մեր բանակի կեսից ավելին ոչ աշխատանքային ժամերին և հատկապես «գրաժդանսկի» հագուստով զգաստ չի կանգնում:

Երբ գնդապետը ֆեյսբուքով նամակ է գրում վարչապետին ու գեներալի կոչում ակնկալում՝ դա նորմալ է, իսկ ահա ոչ աշխատանքային ժամին քաղաքացիական հագուստով զինվորականի զգաստ չկանգնելը, վիձիծիլի, աննորմալ է։

Գաղտնիք չէ նաև, որ Ալիևը պահանջում է կրճատել հայկական բանակը, իսկ նմանատիպ դեպքերով այդ կրճատումները «փաթեթավորելու» փորձի պակաս իշխանության ներկայացուցիչները չունեն։

Մի խոսքով՝ առնվազն Օվերտոնի «ֆոռտուշկեն» արդեն բացված է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031