Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Տաթեւ. զինվորներից մեկը, որն իրենցից խնդրել էր օրհնված խաչ ուղարկել, փրկվել է այդ խաչի շնորհիվ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 13,2020 07:20

Թբիլիսիի ամենահին հայկական թաղամասում՝ Հավլաբարում, գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցին այս օրերին դեպի Հայաստան հումանիտար աջակցության բուռն աշխատանքներին է լծված։

Հումանիտար օգնության հետ միասին նրանք նաեւ փոքրիկ աղոթքներ են ուղարկում զինվորներին։ Տեր Տաթեւի խոսքով՝ ձեռքի տակ բավարար գրքույկներ չեն ունեցել, ուստի հապճեպ տպում են թղթի վրա․ «Աստվածաշնչից դուրս ենք բերել աղոթքներ, սաղմոսներից՝ հատվածներ, որտեղ գրված է, որ Տերը պահպանում է իրեն ապավինողներին։ Մենք մեր աղոթքով, մեր հոգեւոր ու բարոյական աջակցությամբ մեր Արցախի կողքին ենք, ամեն ինչով պատրաստ օգնելու, ամեն գնով։ Մենք տեսնում ենք դրա պտուղները, մարտի դաշտում մեր զինվորների բազմաթիվ հրաշագործությունների մասին լուրեր են գալիս հասնում»։

Տեր Տաթեւը պատմեց, որ այս օրերին մեր զինվորներից մեկը, որն իրենցից խնդրել էր օրհնված խաչ ուղարկել, փրկվել է այդ խաչի շնորհիվ․ «Խաչը պարանոցին՝ մի փոքր էլ վնասված, տղան վիրավոր հետ է վերադարձել ու ասել, որ խաչի զորությունն է իրեն փրկել։ Թող խաչի զորությունը պահպանի ու փրկի մեր բոլոր զինվորներին, որոնք ամեն մեկը մի լույս ու մի հպարտություն են մեզ համար»։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031