Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մարտունիի բնակիչ․ Տունը փլվել է, բայց ախ էլ չենք հանում

Հոկտեմբեր 14,2020 22:30

Արդեն գրեթե երեք շաբաթ է` Արցախի Մարտունի քաղաքի բնակիչները ապաստարաններում են բնակվում, բայց չնայած դրան` չեն պատրաստվում լքել քաղաքը։

Մարիետա Մանգասարյանը սեպտեմբերի 27-ից տեղափոխվել է ապաստարան, ասում է՝ պայմանները լավ են, ամեն ինչով ապահովված են, բայց այս պահին դա էլ կարևոր չէ, միայն թե պատերազմը ավարտվի, և զինվորները տուն վերադառնան։

«7:10 սկսեցին։ Պուշկաներն էին երևի գործում։ Հենց այդ օրն էլ՝ առաջին զարկերի ժամանակ էլ, ունեցանք մահեր՝ կին, երեխա։ Դե սկզբից չէինք հավատում, որ կռիվ է սկսվել, հետո, որ «Գրադ»-ով սկսեցին խփել, այդ ժամանակ արդեն սկսեցին գոռոցները, որ կռիվ է սկսել, բոլորդ փախեք ապաստարաններ։ Էդ է, եկանք մնացինք այստեղ»,- հիշում է Մարիետան։

«Գրադ»-ի արկերից փլվել է նաև իրենց տունը․ «Մի անգամ գնացել ենք, տեսել ենք՝ սաղ փլված է, եկել ենք այստեղ։ Դրա համար ախ էլ չենք հանում, ինչ ուզում է՝ լինի, մի բանը, որ ստացվում է, կառուցում է, պետք է կառուցենք, սարքենք, հետ գանք։ Չեմ էլ մտածել, որ կարող եմ այստեղից դուրս գալ, ոչ մի դեպքում․ սա մեր հողն է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031