Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ արվեստագետ Վահան Քոչարը

Հոկտեմբեր 18,2020 08:50

Մեծ վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի հիմնադիր և հայ ժողովրդի նվիրյալ արվեստագետ Վահան Քոչարը:

Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 18:00- 20:00:

ՔՈՉԱՐ ԸՆՏԱՆԻՔ

Մեծ վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է գեղանկարիչ, լուսանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության թանգարանի…

Gepostet von Vahan Kochar am Samstag, 17. Oktober 2020

Վահան Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Բեյրութում, Մոսկվայում, Սալոնիկում, Լոնդոնում  և այլն։

1998 թ․-ին «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։

2007 թ․-ն լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031