Լրահոս
Օրվա լրահոսը

«Հզոր, կենտրոնացած և առողջ պետություն ունենալու հարցն է այստեղ. պետք է համապատասխան եզրահանգումներ անենք». Կարինե Հակոբյան. «Փաստ»

Հոկտեմբեր 23,2020 09:52

Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարևոր է նաև թիկունքն ամուր պահելը:

Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թիկունքը որոշակի գործողություններ նախաձեռնելու և իրականացնելու համար է, որոնք ճիշտ է հենց պատերազմի ընթացքում անելը։ «Նկատի ունեմ տարբեր ոլորտներում` բնապահպանության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, մեր պետական քաղաքականությունը, որը արմատական փոփոխությունների կարիք ունի: Երբ այս պատերազմից հաղթանակած դուրս գանք, բայց շարունակենք ապրել և գործել այնպես, ինչպես ապրել և գործել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, ոչինչ չի փոխվելու։ Հզոր, կենտրոնացած և առողջ պետություն ունենալու հարցն է այստեղ։ Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»,- ասաց Հակոբյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031