Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիոն դրամ՝ Վանաձորի թաքստոցների ու ապաստարանների մաքրման համար

Հոկտեմբեր 29,2020 18:23

Վանաձորի համայնքի ավագանին հրավիրել էր հերթական նիստ: Օրակարգում ընդգրկված էր նաեւ համայնքի պահուստային ֆոնդից 3 միլիոն դրամ համատիրություններին հատկացնելու մասին հարցը: Նշված գումարը հատկացվում է համատիրություններին, որպեսզի իրականացվեն թաքստոցների ու ապաստարանների մաքրման աշխատանքներ. «Ռազմական դրության պայմաններում կատարվում են ապաստարանների մաքրման աշխատանքներ եւ դրանք հիմնականում կատարվում են համայնքային հիմնարկների եւ համատիրությունների միջոցով: Որպեսզի կարողանան այդ գործընթացն ապահովվել, առաջարկվում է 3 միլիոն դրամ աջակցություն տողն ավելացնել»,- զեկուցեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հայկազ Սիմիկյանն էլ հետաքրքրվեց, թե նշված ապաստարաններն ո՞ւմ ենթակայության տակ են գտնվում:

Աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ քաղաքում գոյություն ունեցող քաղաքացիական պաշտպանությամբ զբաղվող թաքստոցների եւ ապաստարանների մի մասը գտնվում են համայնքային ենթակայության տակ. «Մաքրման աշխատանքներից հետո, որոշում կկայացվի, որպեսզի այդ թաքստոցներն ու ապաստարանների համար համայնքի անունով վկայականներ հանենք: Այս պահին մաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում: Դրանք կփակվեն, համայնքի անունով վկայականներ կունենանք, որ հետագայում նույնիսկ վաճառելու խնդիրներ չունենանք: Ունենք դեպքեր, որ դրանք մասնավոր են կամ զբաղեցվել են բնակիչների կողմից: Այս պահին համայնքային թաքստոցներն ու ապաստարաններն են մաքրվում, բայց մենք ունենք նկուղներ, որոնք պլանի մեջ չեն ընդգրկվել, բայց Խորհրդային միության ժամանակ նախատեսված են եղել, որպես թաքստոցներ եւ ապաստարաններ: Մենք այդ հասցեներն ունենք: Պլանում ընդգրկված աշխատանքներն ավարտելուց հետո կանցնենք նաեւ այդ տարածքների մաքրման աշխատանքներին»:

Հարցը դրվեց քննարկման, իսկ ավագանու 17 անդամները միաձայն կողմ քվեարկեցին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031