Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության չորս նախկին նախագահները Արցախում ծավալվող պատերազմի կապակցությամբ իրենց «պատմական համերաշխությունն» են հայտնել

Հոկտեմբեր 31,2020 22:11

Հոկտեմբերի 28-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության չորս նախկին նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Արցախում ծավալվող պատերազմի կապակցությամբ իրենց «պատմական համերաշխությունը» հայտնելու համար։

«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի հաստատվի անհապաղ հրադադար և վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված խաղաղության հասնելուն, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը», – ասված է Խուլիո Մարիա Սանգինետիի, Լուիս Ալբերտո Լակայե Էռերայի, Տաբարե Վասկեսի և Խոսե Մուխիկայի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 2019թ․-ի ապրիլին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այցելել էր Մոնտեվիդեո, որի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակայե Պունի հետ, ով այդ ժամանակ դեռ օրենսդիրում էր։

ԱՐՑԱԽԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031