ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն գրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքները բանակցություններում նոր բան չեն:
«2001թ. Քի Վեսթում ԵԱՀԿ խաղաղության բանակցությունները ներառում էին փոխադարձ «ինքնիշխան միջանցքներ»՝ կապելու Հայաստանը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանը Նախիջևանի հետ, հետևաբար, սա նոր անսպասելի տարր չէ: Այդ առաջարկն ունեցել է երեք համանախագահների, ինչպես նաև Թուրքիայի աջակցություն», – գրել է Քավանոն Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները 2001թ. Քի Վեսթում


















































