Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես. Aysor.am

Նոյեմբեր 11,2020 21:44 Share

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», – նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:

«Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպե՞ս այդ խաչքարերին ձեռք տամ: Ես նույնիսկ վախենում էի պատիժ կրել, եթե դրանք Դադիվանքից հանեմ: Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի», – եզրափակեց հոգևոր հովիվը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Իսկ երբեւէ մտածել եք, որ Աստված իրոք կա եւ կպատժի չարիքին ծառայելու համար, այսինքն Ռուսաստանին ծառայելու համար, թե չգիտեք որ ամբողջ աշխարհի կողմից դա չարիք է միշտ համարվել ու համարվում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30