Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ուրեմն պարտվել եք դուք, հող հանձնել եք դուք և օր առաջ պետք է հեռանաք հողատուներով. Հովհաննես Սահակյան

Դեկտեմբեր 03,2020 13:12

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակների կեղծ օրակարգ մղված հարցը ՝ ո՞վ է հանձնել հողերը։ Հողը հանձնել է դավաճանն ու իր թիմը, որը այժմ առաջ է քաշում «կռվի դաշտում պարտվել ենք բոլորս» թեզը։

Ոչ, հարգելիներս։ Այս պատերազմում պարտվել է միայն ու միայն դավաճանը։ Գրչի մեկ հարվածով ՝որոշելով մի ողջ հաղթանակած ազգի ճակատագիրը։ Նա իրականացրեց իր «կառուցողական ու կիրթ» ընկերոջ երազանքը՝ առանց կռվի հանձնելով Շուշին, Հադրութը, Քարվաճառը․․․ (Արցախի բնական ռեսուրսների 70 %) Պետք է հստակ ֆիքսել մի բան, որ այս պատերազմում հաղթել են

• Մինչև վերջ մարտնչող զինվորները
• Ընկույզ վաճառող արմավիրցի փոքրիկը
• Փողոցներից անիվներ հավաքող երեխաները
• Բացիկներ,նկարներ, ու խաղալիքներ վաճառող երեխաները
• Թիկունքն ամուր պահող ու օրնիբուն մատակարարումներ անող տղաները
• Պաշտպանական ցանցեր գործող, բարձ ու քնապարկ կարող կանայք
• Զինվորին նամակ ու քաղցրավենիք ուղարկող աղջիկները…

Եվ ուրեմն պարտվել եք դուք ,հող հանձնել եք դուք և օր առաջ պետք է հեռանաք հողատուներով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031