Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողբերգություն չեմ տեսնում նրանում, որ վեհափառ հայրապետները նման կոչ են արել». Փաշինյան

Դեկտեմբեր 09,2020 20:40

«Որեւէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները՝ վեհափառ հայրապետները հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրանում ողբերգություն չեմ տեսնում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի՝ իրեն ուղղված հրաժարականի հորդորին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Յուրաքանչյուրն ունի, առավել եւս հայրապետները, դիրքորոշում արտահայտելու իրավունք: Կառավարությունը եւ ժողովուրդն իրավունք ունեն այդ տեսակետի հետ չհամաձայնել»,-հավելեց Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031