Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վիրավորված է. «Այն ամենը, ինչ հնչեց շքերթի ժամանակ, հատկապես այն հղումը, որն արեց Ադրբեջանի նախագահը՝ սրբապղծություն է, սուտ է». Զատուլին

Դեկտեմբեր 11,2020 19:50

Այսօր «Սպուտնիկ Արմենիայի» կազմակերպած կլոր սեղան քննարկմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասաց, որ Լազարեւյան ակումբը այսօր հրապարակել է իր հայտարարությունը՝ երեկվա դեպքերի հետ կապված, որտեղ եւս մեկ անգամ  ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այն շքերթները, որոնք անում են Բաքվում, իրականում վիրավորանք են ոչ միայն Հայաստանին. «Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են ու դրա համար այն ամենը, ինչ հնչեց այդ շքերթի ժամանակ, հատկապես այն հղումը, որն արեց Ադրբեջանի նախագահը՝ Հայրենական Մեծ պատերազմի հետ կապված՝ փորձելով զուգահեռներ տանել ֆաշիզմի դեմ պայքարի հետ ու այն գործողությունների հետ, որոնք Ղարաբաղում են տարվել, դրանք սրբապղծություն են, սուտ են ու արժանի են քննադատության»:

Զատուլինը հավելեց, որ այդ հայտարարության մեջ, որը տարածել է ակումբը, գնահատականներ են տրվել, թե ինչու է պատերազմը եղել, ինչու Հայաստանը նվաստացավ ու շատ խորը ճգնաժամի առաջ կանգնեց. «Ես կարծում եմ, որ իհարկե, դրա պատասխանատվությունը կիսում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները: ՌԴ-ն հասկանում է, որ այդ համաձայնագրի ստորագրումը այդ իրավիճակում վերջնական որոշում չեն հանդիսանում ղարաբաղյան հարցի կարգավորման: Ղարաբաղի կարգավիճակի հարցը կա, որը հետագա բանակցությունների թեմա է: Ես կատեգորիկ անհնար եմ համարում, որ կողմերից մեկը անընդունելի եմ համարում, որ կողմերից մեկն այդ բանակցությունները վարի հաղթողի դիրքերից: Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»: Նա ընդգծեց, որ ՌԴ-ն, որը ունի խաղաղապահ դեր Ղարաբաղում, այդ դերը կունենա նաեւ առաջիկա սպասվող բանակցություններում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031