Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը

Դեկտեմբեր 14,2020 15:35

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:

Շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը: Նշվել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումներ են իրականացվում հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու շուրջ:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031