Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ ԱԱԾ-ին, դատախազությանը, ՔԿ-ին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 23,2020 11:15

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումը

Դիմում եմ ԱԱԾ-ին, գլխավոր դատախազությանը, քնչական կոմիտեին, պաշտպանության նախարարին՝ նույնությամբ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին։

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։
Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք հրադադարի համատեղ հայտարարությամբ նախատեսված չէր հանձնել Ադրբեջանին։

Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ կողմերի սահմանն ամրագրվում էր ըստ այդ պահի դրությամբ դիրքավորման, նախկին Զանգելանի և Ղուբաթլուի մի մասը շարունակվում էր մնալ մեր վերահսկողության տակ, դեռևս անհասկանալի պատճառներով հանձնվել է Ադրբեջանին։

Հանրության շրջանում կասկածներ կան, որ դրանք հանձնվել են կամ գաղտնի համաձայնությամբ կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելված, որի մասին հանրությանը չի տեղեկացվել է։

Ի դեպ, նմանատիպ պատճառով, նույն պայմաններում, անհիմն ձևով, Ադրբեջանին է հանձնվել նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը։

Դիմում եմ ԱԱԾ-ին, գլխավոր դատախազությանը, քնչական կոմիտեին, պաշտպանության նախարարին՝ նույնությամբ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031