Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Էլչիբեյի Ադրբեջան չպետք է դառնանք». Հրանտ Մարգարյան

Դեկտեմբեր 23,2020 16:56

«Ամոթը լավ բան է: Թշնամուն անձնատուր եղածն իրավունք չունի հավակնելու քաղաքականություն ղեկավարելուն: Եթե նվազագույն հարգանք ունի երկրի եւ ժողովրդի հանդեպ, պետք է կամավոր գնա»,-Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ես առնվազն երկու տարի առաջ էի ասել, որ պատերազմ լինելու է: Բոլոր տվյալները ցույց էին տալիս, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմում: Այն, ինչ եղավ, հանկարծակի չպետք է բերեր մեզ, մենք վաղուց պետք է իմանայինք, թե պատերազմն ինչպիսին է լինելու, իսկ ինքը չկարողացավ սպառազինության այնպիսի բալանս ստեղծել, որ մենք դուրս գանք իրավիճակից: Ոչ էլ ճիշտ բանակցեց: «Ժուլիկությունը», որը նա անում էր ներհայաստանյան մակարդակում, գործի դրեց նաեւ միջազգային ասպարեզում»,-նշեց Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով. «Այս ամենով հանդերձ՝ Փաշինյանը չի ուզում հասկանալ, որ պետք է հեռանա, հետեւաբար՝ նրան պետք է հեռացնել, նա շատ վտանգավոր բան է անում՝ համառում է մնալ պաշտոնին եւ ժողովրդին մղում ծայրահեղությունների, որոնցից պետք է զերծ պահենք: Երկիրն այս պահին նոր ցնցումներ չպետք է ապրի: Մենք Էլչիբեյի Ադրբեջան չպետք է դառնանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031