Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ

Դեկտեմբեր 29,2020 18:08 Share

«ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանդիպումը:

Լրագրողները ԲՀԿ ղեկավարին հիշեցրին՝ կառավարությունում պորտֆելներ ԲՀԿ-ին տրամադրելու պայմանավորվածության մասին լուրեր կան մամուլում ու փաստեցին՝ մի կողմից ՀՀ վարչապետի հրաժարականն են պահանջում, մյուս կողմից հանդիպում են նրա հետ, Գագիկ Ծառուկյանն այս առիթով չարձագանքեց, միայն փոխանցեց. «Հանդիպումից հետո կասեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել