Լրահոս
Օրվա լրահոսը

6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն. Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբեր 31,2020 10:39

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը:

Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ հայտարարությամբ չնախանշված.
• Սոթքի ոսկու հանքավայրը,
• Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,
• Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին,
• Կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ,
• Տարածքներ և բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից:

Դավաճանը պատրաստվում է իր 6-ամսյա պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:

Ուշադրություն

Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար:
Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։

Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն:
Եթե մենք 50 օր առաջ հեռացրած լինեինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշված և ապագայում սպասվելիք կորուստները չէինք ունենա։
Հետևաբար, ողջ գիտակից հանրության գերխնդիրն է դավաճանի ժամ առաջ հեռացումը և Հայրենիքի փրկությունը։
Մնացածը կեղծ օրակարգ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031