Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ փողերը նույն կերպ են «բուրում» նախկինում եւ հիմա

Հունվար 05,2021 17:40
avand

2020թ.-ի դեկտմբերի 25-ին ես զանգ ստացա ՀՀ քաղաքացի Աննա Մ.-ից, ով աշխատում էր Արդշինբանկ ՓԲԸ-ում (որը պատկանում է ՀՀ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին): Նա ինձ պատմեց, որ մեծ կեղծարարություն է բացահայտել բանկում, որի մեջ խառնված էին ներկա և նախկին իշխանությունները ու ՀՀ Կենտրոնական բանկը, ինչի պատճառով նրան սկսել են հալածել և հետապնդել: Ես սկսեցի իմ լրագրողական հետաքննությունը, որի ընթացքում պարզեցի, որ Աննա Մ.-ի տրամադրած տեղեկությունները շատ ծանրակշիռ փաստարկներ էին: Ցավոք, բանկի աշխատակցին այնքան են վախեցրել, որ նրա ինքնությունը չեմ կարող ամբողջովին բացահայտել իր իսկ անվտանգությունից ելնելով: Իր աշխատաքային պարտականությունները կատարելիս նա բացահայտել էր փողերի լվացման մեխանիզմ, որը իրականացվել էր ներկա և նախկին իշխանությունների համաձայնությամբ: Այս կինը, չգտնելով պաշտպանություն համապատասխան պետական մարմիններից, դիմել է ինձ, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ես լուսաբանեմ ամեն բան, ինչպես նաև օգնեմ, որ արդարությունը վերականգնվի: Սակայն սա շատ բարդ է անելը, քանի որ բոլոր պետական կառույցները ծառայում են բացառապես ի շահ իշխանության: Որպես լրագրող՝ ես պարտավոր եմ լուսաբանել նման խնդիրները, որ կարողանանք մեր երկրում դրական փոփոխություններ կատարել, որ այն մարդիկ, ովքեր դառնում են կեղծարարությունների զոհ և բարձրաձայնող և փորձում են արդարություն վերականգնել, լինեն պաշտպանված և նրանց ձայնը լսելի լինի: Ես մեծ ցավ եմ ապրում այս կնոջ համար, քանի որ նա դարձել է զոհ և՛ իշխանության, և՛ իր գործատուի ձեռքին:
ՀՀ քաղաքացիները, մասնակցելով թավշյա հեղափոխությանը, հույս ունեին ապրել ավելի դեմոկրատիկ երկրում, որտեղ յուրաքանչյուրը կունենար խոսքի ազատություն, սակայն ամեն ինչ գնալով ավելի վատացավ, քանի որ մեր օրերում մարդկանց՝ սեփական կարծիքի համար ահաբեկելը և առևանգելը դարձել են սովորական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել