Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Ադրբեջանը 1994-ի խայտառակ պարտությունից հետո թույլ չտվեց, որ պարտություն բառը մտնի իրենց բառապաշար, իսկ մերոնք մեզ համոզում են, թե պարտվել ենք»

Հունվար 20,2021 23:50

Դիտարկմանը, թե սեպտեմբերի 27-ից առաջ թուրք-ադրբեջանական զորավարժություններին կարեւորություն չտալու, պատերազմի ակնհայտ սպառնալիքն անտեսելու հետեւանքով, երբ այդ մասին ահազանգվում էր, ստացանք պարտություն եւ կապիտուլյացիոն փաստաթուղթ: Այսօր նույն սցենարը կրկնվելու վտանգի առջեւ ենք, երբ նույն Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են այս անգամ Հայաստանի արեւմտյան սահմանների մատույցներում՝ Կարսում, լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչի առիթով գործող իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե պետք չէ վախենալ այդ զորավարժությունից, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը կտրուկ արձագանքեց.

«Անդրանիկ Քոչարյանին եկեք չանդրադառնանք, որովհետեւ այդ մարդը ԱԺ ամբիոնից անընդհատ ասում է՝ մենք պարտվել ենք: Բայց Ադրբեջանը, երբ 1994 թվականին խայտառակ պարտություն կրեց, երբեք չընդունեց, որ ինքը պարտվել է: Հակառակը, իր սերունդներին, հասարակությանը միշտ պետական մակարդակով հայտարարում էր, թե չեն պարտվել: Ասում էր, որ թշնամի հայերը հասել են ռազմական հաջողության, որովհետեւ նրանց ռուսներն են օգնել: Մենք գիտենք, որ այն ժամանակ այդպես չի եղել: Գուցե, զենք տվել են, բայց մեր օգտին զորք չեն մտցրել Արցախ: Ադրբեջանը  26 տարի շարունակ իր հասարակությանը դաստիարակեց մի ոգով, որ իրենք չեն պարտվել, որ դա եղել է հայերի ռազմական հաջողությունը: Պարտություն բառը երբեք թույլ չտվեց, որ մտնի իր հասարակության բառապաշար:

Իսկ մե՞նք ինչ ենք անում: Ընդամենը երկու ամիս առաջ ունեցել ենք ռազմական ձախողում այն պատճառով, որ մեր դեմ ունեցել ենք միասին մի քանի թշնամի՝ Ադրբեջան, Թուրքիա, ահաբեկիչներ, եւ ունեցել ենք վատ առաջնորդներ: Բայց արդեն մեզ համոզում են, որ  պարտվել ենք: Ու պաշտոնական ձեւակերպում են տալիս, թե Սյունիքից թշնամուն հողատարածքներ տալիս ենք անվտանգություն ապահովելու համար: Իրականում մենք մեր անվտանգությունն ենք տալիս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031