Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակել ազգային իրավական պետության կերտմանը նպաստող ծրագրեր. 5 կառույցներ համախմբման հուշագիր են ստորագրել

Հունվար 27,2021 14:25

Այսօր հինգ կառույցներ համաձայնեցին  ստորագրել համախմբման հուշագիր հետևյալի մասին։ Հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված՝  հայ ժողովրդի տնտեսական, հոգևոր և բարոյական վիճակը Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում և կարևորելով ստեղծված իրավիճակում ազգային միասնությունն ու համաձայնությունը՝ հանձնառություն են ստանձնել միաբանվելու և ստանձնելու պատասխանատվություն՝

            համախմբելու Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի  մտավոր, բարոյական և հոգևոր ներուժն ու ազգային ջանքերը իրավիճակի հաղթահարման նպատակով,

            մշակելու հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կերտմանը նպաստող ազգային ծրագրեր և ձեռնարկելու գործուն միջոցներ  Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայկական սփյուռքի տնտեսական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացման համար։

     Սույն հուշագրին կարող են միանալ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Հայկական սփյուռքում գործող բոլոր հայկական հասարակական, քաղաքական, բարեսիրական և այլ կազմակերպությունները։

Հուշագիրը ստորագրված է 2021 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում։

ՀԱՅ ԱԶԱԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ

ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԽՈՐՀՈՒՐԴ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031