Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան քաղաքի կառավարումը ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցություններն իրականացնելու են միասին՝ կիսելով պատասխանատվությունը

Հոկտեմբեր 10,2023 13:06

ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։

«Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ եւ նպատակ ունենալով Երեւան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար եւ հասանելի քաղաք, կյանքի կոչել «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ մայրաքաղաք Երեւանի զարգացման եւ երեւանցիների բարօրության»,-այսօր Երեւանի ավագանիում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։

The first session of the newly elected Yerevan Council of Elders, where the new Mayor of Yerevan will be elected takes place in Yerevan Municipality

Հրավիրված ասուլիսում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ հաշվի առնելով Երեւանում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները՝ Երեւան քաղաքի կառավարումը ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցություններն իրականացնելու են միասին՝ կիսելով պատասխանատվությունը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031