Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ուկրաինայում երեք պրոկրեմլյան ԶԼՄ-ներ արգելափակվեցին, նույնը կա մեզ մոտ՝ Վրաստանում». Գիվի Գիգիթաշվիլի

Փետրվար 05,2021 20:44

«Վրաստանում 2021-ին ամենատարածված պատմույթը կապված է լինելու Քովիդի հետ»,- «Մեդիա կենտրոնում» «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ատլանտյան խորհրդի հետազոտող Գիվի Գիգիթաշվիլին:

Հարցին՝ մեդիա դաշտն ի՞նչ կարգավորման խնդիրներ ունի, նա պատասխանեց. «Թե′ քաղհասարակությունը, թե′ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնեն այս ամենի բացասական ազդեցության վերացման հարցով: Այսպես ասած՝ խնդիրների, իրավիճակի վերականգնում պիտի կատարվի:  Այստեղ և′ կառավարությունը, և′ քաղհասարակությունը շատ անելիքներ ունեն»:

Ըստ նրա՝ չպետք է թողնել, որ տարբեր դերակատարներ չարաշահեն, օգտվեն առիթից: Պետք է պայքարել նաև այն դերակատարների դեմ, որոնք ստեղծում են ապատեղեկատվությունը: Նա բերեց մի շարք օրինակներ. «Օրինակ՝ Ուկրաինայում երեք պրոկրեմլյան ԶԼՄ-ներ արգելափակվեցին, նույնը կա մեզ մոտ՝ Վրաստանում, նաև բալթյան երկրներում: Ընդհանուր առմամբ, այս առումով նկատի ունեմ ապատեղեկատվություն տարածողներին պատժելը, չափազանց կարևոր է: Եթե իրենց արածների համար գին չվճարեն, կզարգացնեն, կշարունակեն իրենց գործողությունները: Պետք է ուշադրություն դարձնել ու զգույշ լինել այս հարցում, որ դա չլինի գրաքննություն կամ քաղաքականապես մոտիվացված գործողություն»:

Հարցին՝ հակալիբերալ պատմույթների ի՞նչ բեռով ենք մուտք գործելու 2021, նա պատասխանեց. «Հիմա պրոկրեմլյան ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են տեղեկատվությունը ռուսական սպուտնիկ պատվաստանյութի մասին, որ դա լավ է, քան արևմտյանը: Եվ փորձեր են անելու շատ մեղադրանքներ ուղղել ԱՄՆ-ի և արևմուտքի կողմից արտադրված պատվաստանյութերի և համանման ուսումնասիրությունների դեմ: Վրաստանում տնտեսական վիճակն այս պահին այնքան էլ լավ չէ և շարունակում է վատանալ: Այս դերակատարները փորձելու են հասարակությանը համոզել, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալը և Ռուսաստանի տնտեսության վրա հույս դնելը շատ ավելի օգտակար և արդյունավետ է լինելու այս ճգնաժամից դուրս գալու համար: Արմատականները փորձելու են այս առիթն օգտագործել, գործիք դարձնել իրենց քաղաքական հակառակորդների հետ պայքարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728