Լրահոս
Օրվա լրահոսը

Այս զորավարժությունները ուղերձ էին մեզ վախեցնելու առումով. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 13,2021 09:05

Երեկ Կարս քաղաքում ավարտվեցին փետրվարի 1-ից սկսված «Ձմեռ 2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանցում ներգրավված էին տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Սոնա Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այն հանգամանքը, որ զորավարժությունները խաղարկվում էին ՀՀ-ին եւ մասնավորապես՝ Գյումրու ռուսական ռազմաբազային սահմանակից Կարս «Աքբաբա» զորավարժարանում, հստակ ուղերձներ էին զորավարժությունների հիմնական թիրախների մասով։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով, այս զորավարժությունների առանձնահատկությունն այն էր, որ հստակ նշում էր նոր զինտեխնիկայի փորձարկումների մասին, ինչպես նաեւ այնպիսի ստորաբաժանումների՝ դիվերսիոն խմբերի ներգրավման մասին, որոնք լեռնային պայմաններում պետք է հայտնաբերեին հակառակորդի ականանետային միջոցները եւ ոչնչացնեին։

«Այս զորավարժությունների անցկացման պայմաններն իրենց բնույթով շատ նման էին հենց Հայաստանի տարածքում գործելուն։ Սա փաստորեն պանթուրքական՝ միացյալ թուրանական բանակի ստեղծմանն ուղղված քայլերից մեկն էր, որն այս պահին ընդգրկում է ադրբեջանաթուրքական զորամիավորումները։ Այս զորավարժությունները ուղերձ էին մեզ վախեցնելու առումով, բայց մյուս կողմից՝ պետք չէ անտեսել, որ նրանք իսկապես նախապատրաստվում են պատերազմի՝ մարտունակ պահելով բանակը»,- մանրամասնեց Եղիազարյանը:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728