Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփն արդարացվեց ԱՄՆ Սենատում կայացած քվեարկության արդյունքում․ «Ամերիկայի ձայն»

Փետրվար 14,2021 21:09
amn

ԱՄՆ Սենատում կայացավ քվեարկություն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ իմպիչմենթի վերաբերյալ, որի արդյունքում Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 57 սենատոր՝ անհրաժեշտ 67 ձայնի փոխարեն, և նախկին նախագահ Թրամփն այսպիսով արդարացվեց:

Չնայած դրան՝ վերջինիս ապագան շարունակում է մնալ անորոշ: Իմպիչմենտի աջակիցների թվում էին Հանրապետական կուսակցության 7 սենատորներ: Քվեարկությունից հետո իր խոսքում ԱՄՆ Սենատում հանրապետականների փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, որ նախագահը «չի կատարել իր աշխատանքը, քայլեր չի ձեռնարկել դաշնային օրենքի կիրառման և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ»: Սակայն այս ամենն, ըստ սենատորի, իրավունք չի տալիս Սենատին իմպիչմենտ հայտարարել արդեն հեռացած նախագահին: Նա հավելեց, սակայն, որ գործն ավարտված չէ և կարող է տեղափոխվել քրեական կամ քաղաքացիական դատարաններ:

Թրամփն անմեղ է ճանաչվել ԱՄՆ կառավարության դեմ բռնություն հրահրելու մեջ այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես հունվարի 6-ին ՝ վրդովված Թրամփի անհիմն պնդումներից, թե Ջո Բայդենը կեղծել է ընտրություններն ու գողացել Թրամփի տարած հաղթանակը:

Դեմոկրատները հայտարարել են, որ Թրամփի պատասխանատվությունն այս հարցում ակնհայտ է: Յոթ հանրապետականներ համաձայն էին նրանց հետ, բայց մյուսներն ասում էին, որ տրամադրված ապացույցները բավարար չեն:

Բայդենը կոչ արեց միասնության: Նա ասաց, որ յուրաքանչյուր ամերիկացու պարտականությունն է ու պատասխանատվությունը պաշտպանել ճշմարտությունը: Մեր պատմության այս տխուր գլուխը հիշեցրել է մեզ ժողովրդավարության փխրուն լինելու մասին, որ այն միշտ պետք է պաշտպանված լինի, իսկ մենք՝ միշտ զգոն լինենք, ասել է նախագահը՝ հավելելով, որ Ամերիկայում չկա տեղ բռնությանը և ծայրահեղականությանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728