Լրահոս
Օրվա լրահոսը

Աննկատ, բայց գարնան ավետաբերը ծաղկել է․ օրվա կադր

Փետրվար 16,2021 22:07 Share

Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նելլի Ղուշունցը իրենց տնամերձ այգում այսօր նկատել է ծաղկած մանուշակ։ Այս տարվա գարունը Սյունիքում  կարծես փետրվարին եկավ։

«Ըստ իս, ավետաբեր մանուշակը ոչինչ չունի ասելու, լուռ է, քանի որ ոչ մի զգացում չի առաջացնում։ Սիրտդ թող միշտ խնդա կամ լա, տխրություն է մթին, երբ լուռ է սիրտդ։ Իսկ մեր մանուշակը լուռ է այս տարի, համենայն դեպս՝ սյունեցու համար»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նելլի Ղուշունցը։

Այս տարի իրենց այգում ձնծաղիկ՝ ուսուցչուհին չի նկատել։

Ի դեպ, մանուշակի հետ արդեն խատուտիկն էլ է ծաղկել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել