Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից. երեք կուսակցությունների հայտարարություն

Փետրվար 26,2021 13:14

100 տարվա ընդմիջմամբ կրկնվում է ռուս-թուրքական դավադիր ծրագիրը, որի առաջին արարով 2020թ  նոյեմբերի 9-ի եռակողմ անիրավաչափ հայտարարությամբ արդեն հանձնվել է Արցախի մեծագույն մասը: Այժմ երկրում քաոսային, անիշխանական իրադրություն ստեղծելով՝ նախապատրաստվում է հայ-ադրբեջանական ստորացուցիչ պայմանագրի ստորագրում:

Թշնամական այս կործանարար ծրագիրը, որին կամա թե ակամա աջակցում են իշխանությունը, 17-ական ընդդիմությունը և բարձրագույն սպայակազմի մի հատվածը, խափանելու և ճգնաժամը  հաղթահարելու նպատակով պահանջում ենք.

  • ՀՀ ԱԺ-ին՝ չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը:
  • ՀՀ վարչապետին՝ վայր դնել լիազորությունները:
  • ՀՀ նախագահին՝ անհապաղ կազմակերպել խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ և շուտափույթ կազմակերպել անցումային-ժամանակավոր կառավարություն՝ ոչ իշխանական և ոչ 17-ական ընդդիմության ուժերից, որը երեք ամսվա ընթացքում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի բարձրագույն սպայակազմին՝ սահմանադրական պահանջ խախտած հայտարարության պատճառով՝ անհապաղ ներկայացնել հրաժարական:

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաոսի և անիշխանության հանգեցնող մթնոլորտի թեժացումից՝ չմասնակցելով վարչապետի և 17-ական ընդդիմության հանրահավաքներին:

Իրադարձությունների հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը, նախագահը, 17-ական ընդդիմությունը: Ժողովրդի հետ միասին թույլ չենք տա մի նոր Մոսկվա-Կարս պայմանագրի կայացումը:

 

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728