Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն այստեղ է, ինչո՞ւ չի պատասխանում»․ Փաշինյանի փոխարեն Օնիկ Գասպարյանի մասին հարցին պատասխանեց Ավինյանը

Մարտ 03,2021 17:52

«Պարոն Փաշինյան, մարտի մեկի հանրահավաքի օրը ասացիք, թե Սերժ Սարգսյանի հրամանով է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գրել այդ հայտարարությունը։ Ներկայացրեք ապացույցներ, որ ձեր հրաժարականի պահանջով ԳՇ պետը հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հրամանով»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հատկանշական է, որ ինչպես «Իսկանդեր»-ին վերաբերող հարցի դեպքում, այնպես էլ այս դեպքում ամբիոնին մոտեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ասաց․ «Դուք լսել եք վարչապետի հայտարարությունները, եւ չեմ կարծում, որ հավելյալ պարզաբանման կարիք կա։ Եթե կարիք լինի, կանդրադառնա։ Պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք հնչել են մարտի մեկին»։

Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Պարոն վարչապետն այստեղ է։ Զարմանում եմ՝ ինչո՞ւ հարցին չի պատասխանում»։ Ապա խոսքն ուղղեց Ավինյանին․ «Վաղն էլ կարող եք ասել, որ, ասենք, Արարատ Միրզոյանն է Սերժ Սարգսյանի հրահանգով ինչ-որ բան անում․․․կարիքը կա։ Բան եք ասել, ապացուցեք։ Հանրային պահանջ կա։ Եթե առանց փաստական հենքի եք մեղադրում, արձանագրենք ու անցնենք առաջ»։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Այդ հայտարարությունն անարձագանք չի մնացել։ ՀՀԿ-ականներից որոշները մեկնաբանել են։ Ծանոթացեք դրանց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031