Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Ձեզանից որոշների տերերը չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը»․ Արեն Մկրտչյան

Մարտ 04,2021 13:38 Share

«ԲԴԽ նախագահն ԱԺ դահլիճում 132 պատգամավորի ասում է՝ «մի շփոթեք, սա գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ»․․․պարոն Վարդազարյան, դուք եք շփոթել ձեր գտնվելու վայրը, դուք ԲԴԽ նիստում չեք, ձեզ կոռեկտ պահեք»,-ԱԺ նիստում այսօր բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հեռակա խոսք հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ի տարբերություն շատերի, մեզ արյունոտ ձեռքերով բորենիներ չեն նշանակել պաշտոնի։ ՀՀ քաղաքացիների ձայնն է ամփոփված այս դահլիճում։ Նոյեմբերի 15-ը Ռուբեն Վարդազարյանի քաղաքական բենեֆիսի օրն է։ Ձեզանից որոշների տերերը չեն ներել 2018-ը, չեն ներել հեղափոխությունը, քանի որ երեք տարի՝ դասավորված են պատմության փոշոտ դարակներում»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ ամբիոնից պնդեց, որ իր նոյեմբերի 15-ի հայտարարությունը  քաղաքական չէր, եւ ինքը զերծ է որեւէ ազդեցությունից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031