Լրահոս
Օրվա լրահոսը

Արեն Մկրտչյան. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված». «Ժողովուրդ»

Հուլիս 14,2026 10:54 Share

«Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխե՞լ է իր գրանցման հասցեն և պատրաստվո՞ւմ է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031