Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազանչի-2» ջրատարի վթարով պայմանավորված Շիրակի մարզում ջրամատակարարումը կդադարեցվի

Մարտ 07,2021 14:24 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ղազանչի – 2» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. մարտի 7-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ը ժամը 10.30-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը:

Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: