Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր». Վիտալի Բալասանյան

Մարտ 12,2021 22:02

Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին  ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031