Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեք գրոսմայստերներ ուսանողների աշխարհի առաջնության եզրափակչում են

Մարտ 18,2021 11:37 Share

Արագ շախմատի ուսանողների աշխարհի անդրանիկ հեռավար առաջնության խմբային փուլի ավարտից հետո կազմակերպիչները փորձագետների խմբին 72 ժամ էին հատկացրել՝ ստուգելու շախմատիստների մասնակցության ազնվությունը եւ հավանություն տալու՝ կանոնակարգով նախատեսված չորս խմբերում երկուական լավագույն շախմատիստների ընտրությանը, որոնք այսօր մեկնարկող եզրափակչում հաղթողին որոշելու են տղաների եւ աղջիկների ութական ներկայացուցիչների պայքարում:

Հայկ Մարտիրոսյան

Փորձագետներն ավարտել են աշխատանքը եւ եզրափակչի մասնակիցներն ընտրված են:

Հովհաննես Գաբուզյան

Տղաների ութնյակում են հայաստանցի գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, աղջիկների խմբում՝ կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը:

Աննա Սարգսյան

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել