Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել». ԿԳՄՍ նախարար

Մարտ 31,2021 17:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ֆեյսբուքյան ստեղծարարները ԵՊՀ շենքն արդեն դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առեւտրի սրահ…Անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականության հանդեպ»,- ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` հերքելով այն լուրերը, թե մայր բուհի շենքը վաճառվում է:

«Նման բան չկա, Աստված մի արասցե, եթե անգամ լինի, տեսականորեն, ֆանտաստիկ իմաստով, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք եք»,-ասաց նախարարը:

Պատասխանելով ԳԱԱ-ն լուծարվելու եւ ակադեմիային պատկանող շենքերի ճակատագրի մասին հարցին` ԿԳՄՍ նախարարը նշեց. «Այս հարցը հիմնականում նույն դաշտից է, ձեզ էլ պետք է հանգստացնեմ… Ակադեմիան չի լուծարվում, ակադեմիայի շենքերին նույնպես որեւէ վտանգ չի սպառնում»:

Արդյոք նախարարը հերքո՞ւմ է բուհերի շենքերը վաճառելու վարչապետի հայտարարությունը, այս հարցին Վահրամ Դումանյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել: Դուք ունեք հնարավորություն այդ հարցն ուղղել վարչապետին: Քանի որ դա կառավարության որոշում չէ, վարչապետն ինչ ասել է, ինքն էլ հստակ կբացատրի: Ես կարող եմ ասել, թե ինքս ինչ եմ հասկանում դրա տակ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: