Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը. Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը երկրաբաններին

Ապրիլ 04,2021 16:32 Share

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրաբանների մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։

Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։

Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը, հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատումը: Հանքարդյունաբերությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, ինչը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Մեծ է Ձեր ներդրումը նաև սեյսմոլոգիայի և հարակից այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման մեջ։

Կարևորում եմ նաև մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի գործընկերների համագործակցության հնարավորությունները, քանի որ լեռնամետալուրգիայի և հանքարդյունաբերության բարեփոխումների շղթան դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության։ Դրա վկայությունն էր նաև 2020 թ. ոլորտի մասնագետների հետ համագործակցության նախաձեռնումը ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում, որը դեռ շարունակական բնույթ է կրելու։

Բարձր գնահատելով Ձեր նվիրված ու խիստ անհրաժեշտ աշխատանքը երկրի տնտեսության շարունակական կայուն զարգացման գործում` մաղթում եմ առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930