Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բանտերում 2019թ. մահերի թվի աճ է գրանցվել. SPACE

Ապրիլ 08,2021 15:21

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում դատապարտյալների ընդհանուր թիվը կազմել է 2221 մարդ՝ 2,959,694 բնակչի հաշվով: Այս թիվը 2018թ. և 2019թ. համեմատ նվազել է (համապատասխանաբար 3536 և 2266-ի): Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի ամենամյա քրեական վիճակագրության (SPACE) մեջ:

Հայաստանում դատապարտյալների թիվը կազմում է 100,000 բնակչի հաշվով 75 բանտարկյալ (2019թ.՝ 76.4), ինչը զգալիորեն ցածր է եվրոպական միջինից՝ 103.2: Ներկայում Հայաստանը դասվում է բանտարկության շատ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում: Այդ երկրների շարքում են նաև Գերմանիան (76,2), Դանիան (71.1) և Սլովենիան: Ընդ որում 2010-2020թթ. Հայաստանը բանտարկյալների թվի ամենամեծ նվազում գրանցած երկրների շարքում է (50.4%):

Հայաստանում կին բանտարկյալների թիվը 69 է, ինչը կազմում է բանտարկյալների ընդհանուր թվի 3.1%-ը և ցածր է եվրոպական միջինից: Մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է մոր հետ մնալ քրեակատարողական հիմնարկում, բայց 2020թ. հունվարի 1-ի դրությամբ մայրերի հետ ապրող այդպիսի երեխաներ չկան: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ անչափահասներին, ապա կա 8 անչափահաս տղա դատապարտյալ, անչափահաս աղջիկ դատապարտյալներ չկան:

Դատապարտյալների միջին տարիքի մասին որևէ տեղեկություն չի տրամադրվել:

Օտարերկրյա դատապարտյալների ընդհանուր թիվը մինչև 2020 թ. հունվարը կազմել է 155 մարդ (2019 թ.՝ 118), որից 142-ը տղամարդ են, 13-ը՝ կին: Նրանք կազմում են ընդհանուր դատապարտյալների 7%-ը:

2019թ. ազատ է արձակվել 1326 դատապարտյալ (2018թ.՝ 2638, 2017թ.՝ 1817): Փախուստի մասին տեղեկություններ չեն տրամադրվել:

2019թ. գրանցվել է մահվան 10 դեպք (ներառյալ 5 ինքնասպանություն). 2018թ. համեմատությամբ այդ թիվն աճել է 2-ով: Այսպիսով, 10000 բանտարկյալի հաշվարկով մահացության մակարդակը 2019թ. կազմել է 45.0, ինչը շատ ավելի բարձր է եվրոպական միջինից:

2019թ. քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բյուջեն կազմել է 16,160,449 եվրո: Մեկ դատապարտյալի միջին օրական ծախսը կազմել է 18.8 եվրո, ինչը զգալի աճ է 2018թ. 13.5 եվրոյի համեմատ, բայց զգալիորեն ցածր է եվրոպական միջինից՝ 64.4 եվրո:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930