Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը ներկայացրել է ՄԻՊ-ի գործունեության առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները

Ապրիլ 19,2021 12:50

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը, ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ արդյունավետ աշխատանքը:

Թոմաս Շրապելը կարևորել է Մարդու իրավունքների գործունեությունը և հաստատության ու լրագրողների միջև համագործակցության խթանումը:

Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները և այլն:

Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930